▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞նց և որտե՞ղ են ծանոթացել Սիրուշոն և Լևոն Քոչարյանը». Աստղային զույգի սիրո պատմության բացառիկ կադրերը

Երգչուհի Սիրուշոն ամենաքննարկված հայ հայտնիներից է: Աստղային ընտանիքում ծնված աղջիկը դեռ մանկության տարիներից ուշադրության կենտրոնում է: Սիրուշոյի ստեղծագործական ուղին հարթելու ճանապարհին մեծ դեր ունեցավ Արթուր Գրիգորյանը: Ում մասին խոսելով երգչուհին մի անգամ նշել է.
«Արթուր Գրիգորյանի և իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդն անասելի մեծ է հայկական որակյալ երաժշտության մեջ: Նա օր ու գիշեր աշխատել է և կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ և որակ, տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար: Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառույցներից է, որ ճիշտ կրթություն է տալիս: ԵՊԹ-ի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է, և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի և աշխատանքի առջև»:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Տարիներն անցան ու դեռահաս երգչուհու անունը կապեցին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի հետ: Զույգի կողմից հաստատում, իհաևկե չեղավ, մինչև այն պահը երբ զույգ կայացրեց ամուսնանալու որոշումը: 2009 թվականաին Կայացավ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ամուսնությունը: Որը այդ տարվա գլխավոր թեեմաներից մեկը դարձավ: Սկզբնական տարիներին Սիրուշոն անձնական հրապարակումներ չէր անում, միայն ընտանեկան կարևոր առիթների դեպքում էր տեղադրում ամուսնու հետ լուսանկար: Նրանց ծանոթության և սիրո պատմության մասին ասեկոսեները տարբեր են, ու starnews-ը ձեզ է ներկայացնում այն պատմությունը թե իրականում երբ և որտեղ են ծանոթացել Լևոնն ու Սիրուշոն։
Այս մասին պատմել է հենց ինքը Լևոնը նա գրել էր հետևյալը.
«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…
Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում…
Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել:

Շնորհակալ եմ, որ 2001-ի ամռանը մեզ հյուրընկալեցիք Ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքի, որն այս նկարում է…
Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ»:
14 տարվա ամուսնական զույգը, հազվադեպ բայց սոցիալական էջերում համատեղ հրապարակումներ անելիս արտահայտում է իր մեծ սերը: Նշենք որ Լևոնն ու սիրուշոն մեծացնում են իրենց երեք երեխաներին 7-ամյա Ռոբերտին, 5-ամյա Միքայելին, և դստերը՝ Զաբելին ով շուտով կդարնա մեկ տարեկան: Փոքրիկ Զաբելի ծնունդից հետո Սիրուշոն ավելի հաճախ է ընտանեկան հրապարակումներ անում: Ի տարբերություն որդիների Սիրուշոն Նաև չի խուսափում դստերը ցույց տալուց:

“Սիրուշոն մի անգամ խոսել է այն մասին թե Ինչո՞ւ ցույց չի տալիս իր երեխաների դեմքերը Երգչուհին այսպիսի գրառում էր արել.
«Երեխաները իրենք պետք է ընտրեն ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան՝ կորոշեն:

Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավել ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:

Ինչ միջավայր էլ որ մտնեն, ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն:

Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել»։

Մանրամասն՝ տեսանյութում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more