▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց եմ գարշում էս ոռնոցամուղամակաղկանձ հիշեցնող տընգլտաշերից, որ արդեն խեղդելու աստիճան շատ է հնչում ամեն տեղից

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մի բան ասեմ, նորից անցնենք մեր հեդոնիստական օրակարգին էլի։ Ոնց եմ գարշում էս ոռնոցամուղամակաղկանձ հիշեցնող տընգլտաշերից, որ արդեն խեղդելու աստիճան շատ է հնչում գրեթե ամեն երկրորդ ավտոյից, գրեթե բոլոր մեծ ու փոքր քեֆերին, ռեստորաններում, բիսեդկեքում, տներից, հեռախոսներից, ամեն տեղից։ Էս արդեն էնքան որ մարգինալ ռաբիզ կամ ժամանցային երգացանկ չէ, սրա տակ արդեն մի քանի սերունդ է մեծացել ու սա արդեն մեր ժողովրդի ուղղեղում բնադրած օրինաչափություն է, որ իր ժամանցը, հանգիստը, զգայական որևէ այլ ֆոն պետք է պայմանավորի էդ ձայնաղբով, վարքաբանական կապն արդեն ոչ թե պայմանական է, այլ ուղղակի - մենք արդեն էն չենք, որ համ Կոմիտաս ունենք, մեկմեկ էլ էս, մենք արդեն էս ենք ու վերջ։ Նոր մոդիֆիկացիաներում էլ գումարվել է կովկասյան ակցենտով ձյոշ ռուսերենը, որի տեքստերում հիմնականում երգվում է հայկական ինքնության առանցքային ասպեկտներից՝ արարատից, բանից, էն օրը մի երգ լսեցի սուրբ մեսրոպ մաշտոցին ու հայոց լեզուն էր գովերգում կովկասառուսերենով։ Չգիտեմ, մեր ժողովրդի ինտելեկտուալ մակարդակն ու մշակութային կենցաղավարությունն էնքան ցածր մակարդակի են իջել, որ եթե անգամ հաջողվի օրինական թղթերով շահել էս հողը, էն ինչ հիմա աճում է էդ հողի վրա՝ ուրիշի բերքն է, ուրիշի շահն է։ Հասարկ մարդիկ, աշխատավոր դասը ժամանցի որևէ այլ միջոց չգիտի քան ուտելն ու էս ձայնաղբի տակ տռճկի տալն են, պարտվում ենք, մեծ հաշվով, շատ վատ ձևով, Հայաստանը կենտրոնում բնադրած հիփսթերական կլուբները չեն, Հայաստանը ֆեյսբուքյան առաջադեմ, աշխարհ տեսնող բիթի սելեբրիթիները չեն, Հայաստանն իր մեծամասնություն կազմող փոքր մարդկանց վարքուբարքի միջին թվաբանականն է։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more