▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց որ Թաթուլին հրավիրեն Լա Սկալայում «բաբչկեն» կապած երգի...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 


Մի քանի օր առաջ աչքովս ընկավ, որ երգչուհի Լիլուն Ստոկհոլմում տեղի ունեցած «Բալթիք Վոյաժ» 6-րդ արվեստների միջազգային փառատոնին շահել է «Գրան պրի» մրցանակ: Հետաքրքիր է՝ այդ մրցույթի ժյուրին ինչ խոտ են ծխել ու էդ երբվանից եվրոպաներում սկսեցին ռաբիզ երգչուհիներին մրցանակներ տալ:

 

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, մի օրինակ բերեմ, ոնց որ Թաթուլին հրավիրեն Լա Սկալայում բաբչկեն կապած երգի, վերջում առաջին մրցանակ տան, ճաշկերույթին էլ հրավիրեն հորթի ժետեպղե ուտելու: Հիմա էդ Լիլու կոչեցյալն էլ Թաթուլի էգ տեսակն ա, ախր նա պետք ա գարաժներում, բանկետներում, քյաբաբի առաքման կետերում երգի:

 

Գնում եվրոպական ինչ որ տափակ մրցույթ են ճարում, որի տերը հաստատ հայ սպեկուլյանտ ա, մենակ իրանք են երգում, ստանում առաջին մրցանակ ու գալիս են լրագրողների մոտ գլուխ գովում: Թե չէ նորմալ մրցույթին Լիլուն կամ նրա նման գարաժի երգիչները ինչ գործ ունեն…

 

 

 

Ռոման Բաբայան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more