▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց շփվեմ ես, ո՞ւմ հետ շփվեմ, կամ ինչի՞ շփվեմ, չի ստացվի. Արսեն Սաֆարյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին

168TV-ի հյուրը երգիչ Արսեն Սաֆարյանն էր։

Արսեն Սաֆարյանը հիշել է մանկությունն Արցախում ու խոստովանել՝ շատ մանրամասներ աղոտ է հիշում, բայց որոշ պատկերներ երբեք չեն մարում։

Երգիչը ցավով է խոսել կորսված Արցախի ու տեղահանված ժողովրդի մասին. «Էլ չասեմ այն բոլոր հաղթանակների փոշիացումը։ Նկատե՞լ եք՝ ոչ մեկը մեղավոր չի, ում հետ խոսում ես՝ բոլորն արդար են»։

Հարցին՝ նա մեղադրո՞ւմ է Ալեն Սիմոնյանին ու այդ պատճառո՞վ չի կարողանում այլևս նրա հետ շփվել՝ երգիչը պատասխանեց, որ շփում ունեցել են. «Էստեղ որպես անհատ Ալենը չի միայն։ Էստեղ ամբողջովին իրենց մտածելակերպն ա, ես բոլորին եմ մեղադրում, ես չեմ կարող էդ մտածելակերպով ապրել, միայն իրա թեման չի էստեղ։

Ես չեմ կարողանում մտածել, որ արգելվում ա Արցախ բառն ասել։ Էդ իրանց բառախաղը չեմ կարողանում լսել։ Ո՞նց շփվեմ ես, ո՞ւմ հետ շփվեմ, կամ ինչի՞ շփվեմ, չի ստացվի»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more