▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օպա, պապա». Գունեղ և հումորով ուժեղ ֆիլմն՝ ապրիլի 29-ից բոլոր կինոթատրոններում

Ապրիլի 29-ից բոլոր կինոթատրոններում էկրան կբարձրանա «Օպա, պապա» ֆիլմը, որում նկարահանվել են Արսեն Գրիգորյանը, Ջուլիետա Բաբայանը, Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուրյանը  և ուրիշներ։

«Օպա, պապա»-ն ընտանեկան կատակերգական դրամա է. Հունաստանում ազատ ու անհոգ կյանք վարող Էնդին իր նախկին սիրավեպից ծնված սեւամորթ որդու հետ հայտնվում է Հայաստանի հեռավոր գյուղերից ﬔկում։ Այստեղ նա պետք է սովորի լինել պատասխանատու հայր, դիմակայի կոռումպացված գյուղապետին ու վերագտնի իր իսկական տունն ու արժեքները՝ ﬕաժամանակ փորձելով գրավել այդ գյուղի մասին ֆիլմ նկարահանող Մարիի սիրտը։

Ֆիլմը նկարահանվել է նորաստեղծ կինոստուդիայի՝ «Զեյրո Ստուդիոս» ընկերության կողմից։ Այն ռեժիսոր Գոռ Գրիգորյանի եւ պրոդյուսերներ Գոռ Օրդուխանյանի ու Արմեն Գրիգորյանի դեբյուտային լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more