▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր է կորել 78 կիլոգրամ հերոինը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2014թ. հունվարի 18-ին ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինը, պարզվում է, դեռ չի ոչնչացվել: Բայց ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում առգրավվել է ընդամենը 850 կգ հերոին: Թե ուր է կորել 78 կգ հերոինը՝ ոչ ոք չգիտի:

«ՉԻ» - Այն, որ հերոինը առայժմ չի ոչնչացվել՝ հասկանալի է։ Հայաստանի իշխանությունները հո հիմար չեն, որ 200 միլիոն դոլարը բաց աչքերով ոչնչացնեն: Բայց ո՞ւր է կորել 78 կիլոգրամը, որի շուկայական գինը մոտ 15 միլիոն դոլար է: Կարծում ենք Ազգային անվտանգության աշխատակիցները պարտավոր են մանրամասն հաշվետվություն ներկայացնել։ Չէ, կարելի է իհարկե համապատասխան փորձաքննություններ անցկացնել եւ հայտարարել, որ 928 կգ –ից 78 կգ-ը ոչ թե հերոին է եղել, այլ շաքարի փոշի։ Բայց այդ դեպքում պիտի կարողնան բացատրել նաեւ, թե որպես ինչ էին անհայտ չարագործները մաքսանենգ ճանապարհով շաքարի փոշի բերում»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more