▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր վարորդները կտուգանվեն 50հզ. դրամ՝ 200հզ-ի փոխարեն. նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարությունը դրական եզրակացություն է տվել իմ ևս մեկ օրենսդրական նախաձառնության, համաձայն որի առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցի վարորդների հանդեպ կազմվում է նույն վարչական իրավախախտման արձանագրությունը բոլոր այն դեպքերում, երբ ինչպես մեկ համարանիշն է բացակայում կամ ոչ սահմանված տեղում է դրված, այնպես էլ միառժամանակ 2-ը, իսկ տուգանքը 200 հզ. դրամ է:

Առաջարկվող օրենքի նախագծով, այսուհետ այն վարորդները, որոնց մեքենաների վրա կբացակայի կամ սահմանված տեղում չի լինի միայն մեկ պետհամարանիշը, կտուգանվեն 50հզ. դրամ՝ 200հզ-ի փոխարեն»։

Դիտեք նաև՝ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more