▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գողից» հրահանգ է ստացել հարցազրույց չտալ. «Ժողովուրդ»

«Եթե Զապի մասին եք հարցնելու, ոչ մի մեկնաբանություն»,- նման պատասխան է  ստացել Armlur.am-ը հայազգի քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» պաշտպան Վահագն Մարտիրոսյանից: Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը Զապի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց մեկամսյա կալանքը: Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի կողմից հստակ հրահանգ է ստացել՝ լրատվամիջոցներին որեւէ հարցազրույց չտալ, հարցերին չպատասխանել: Այդուհանդերձ, Armlur.am-ին հաջողվել է պարզել, որ Չեխիայում Սողոյանի պաշտպանը բողոքարկել է Պրահայի մունիցիպալ դատարանի դատավճիռը, սակայն համապատասխան դատական ակտ դեռեւս չի կայացվել: Ինչ վերաբերում է «օրենքով գողին» արտահանձնելու հարցին, Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին արտահանձնել արգելվում է՝ անկախ ամեն ինչից: Ուստի Սողոյանն, ամենայն հավանականությամբ, պատիժը հայրենիքում կկրի: Այս մասով եւս սպասվում է դատական ակտի կայացում: Հիշեցնենք, որ գյումրեցի «օրենքով գող» Զապը Երեւանի Խորենացու փողոցում ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն եւ շորթում կատարելու մեղադրանքով:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more