▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրերս աշխատանքից ազատվել է ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, երկու փոխտնօրեններ.«Հրապարակ»

«Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարապետն էր: Կադրային փոփոխությունները, մեր տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ:

Պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է: Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը: «Գագիկ Մար-կոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա»։

ՀԱԷԿ պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին լուրը հաստատեցին ԱԱԾ-ում: «Կալանավորվել է ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Դատարանը հաստատել է նրա կալանքի որոշումը: Ընթանում է նախաքննություն»,- հայտնեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, սակայն չհայտնեց, թե ինչ մեղադրանք է առաջադրվել ՀԱԷԿ նախկին փոխտնօրենին:

Վարկածներից մեկը, որը շրջանառ-վում է էներգետիկ շրջանակներում, այն է, որ ՀԱԷԿ պաշտոնյաներին կասկածում են խոշոր գումարների յուրացման, ֆինանսական կոպիտ խախտումների մեջ, որոնց պոչերը չեն երևում: Երկրորդ վարկածի համաձայն, քրեական հետապնդումը կապված է Ռուբիկ Մովսիպանի գործունեության հետ: Ըստ որոշ տեղեկությունների, նրա մյուս զբաղմունքն ադամանդի բիզնեսն է, որի մեջ նա այնքան է խորացել, որ նույնիսկ համապատասխան մականուն է վաստակել՝ Բռլյանտ Ռուբիկ: Ի դեպ, այս նույն անձնավորությանն ԱԱԾ-ն կալանավորել էր նաև 2000 թվականին: Ասում են՝ այն ժամանակ քննությունը կարճ է տևել, և Բռլյանտ Ռուբիկին շուտով ազատել են:

Երեկ մեր հավաստի աղբյուրներից ևս մի կարևոր տեղեկություն ստացանք. Հանրային խորհուրդը շուտով լսումներ է իրականացնելու էներգետիկ հարցերով: Թեման լինելու է ՀԱԷԿ-ի վերաբերյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) առաջարկած ծրագիրը, սակայն հարցերի ավելի լայն սպեկտոր է շոշափվելու»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more