▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել էր «զահլա» չդնել և թոթափել աշխատանքային ծանրաբեռնվածությունը. «ՉԻ»

«Ինչպես ասում են՝ ով ինչպես կարողացավ, այնպես էլ տոնեց Մայիսի մեկը։ Իսկ, ահա, պատկան մարմինները կարծես թե մոռացել էին տոնի մասին և իրավամբ ընկել արձակուրդային տրամադրության մեջ։


Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես անտեսել էր «մասնագիտական» տոնը։ Անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տոնի կապակցությամբ ուղերձ չհղեց, ուր մնաց նախաձեռներ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կամ աշխատաշուկայի, արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության խնդիրների մասին քննարկում կազմակերպեր։


Ինչպես երևում է, նախարարությունը պարզապես «գլուխ չի դրել» և ազատել է իրեն նման հոգսերից։ Սա նույն բանն է, եթե օրինակ Բանակի օրը Պաշտպանության նախարարությունը ոչ մի միջոցառում չկազմակերպի, չայցելի զորամասեր և չխոսի ձեռքբերումների կամ թերացումների մասին, այլ պարզապես նախորդ օրը փակի նախարարության դռներն ու տրվի հանգստի։

Փաստորեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատավորների օրը որոշել է «զահլա» չդնել և թոթափել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իսկ հայ աշխատավորների խնդիրները կարող են սպասել մինչև երկուշաբթի»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more