▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես կին ինձ չգնահատված էի զգում, անսահման չսիրված, այդ պատճառով նոր միջամտություն էի անում ինձ վրա. Անահիտ Սիմոնյան

Դիտեք նաև՝

«Ես` ինչպես յուրաքանչյուր կին, երազել եմ կազմել գեղեցիկ ու երջանիկ ընտանիք ու էդ ամեն ինչը պահպանել, բայց այսօր, էս հասարակության մեջ, լինելով հայտնի դա շատ դժվար ա։ Էդ ժամանակահատվածում, երբ մենք ցույց էինք տալիս, որ մենք երջանիկ ենք, ինչ որ ժամանակ, այո դա էդպես էր, մենք շատ երջանիկ ենք եղել, մարդիկ առիթը բաց չեն թողել մեզ խոցելու՝ պարբերաբար ինձ ուղարկում էին տարբեր ֆեյք էջերից լուսանկարներ, որ Հայկոն ուրիշի հետ ա, կամ կողքից նկարում ուղարկում էին։ Իհարկե, երբ դու սիրում ես, դու չես կարող անտարբեր լինել, ու նմանատիպ յուրաքանչյուր մի բան դառնում է շատ մեծ կռվի առիթ։

Կարող ա էս տարիքում ես, որ լինեի ու ինձ նման բան ուղարկեին, ուրիշ կերպ նայեի, բայց այդ ժամանակ շատ ցավոտ էր ու վիրավորական։ Ես որպես կին ինձ չգնահատված էի զգում, անսահման չսիրված ու դա էլ դառնում էր պատճառ, որ ամեն անգամ նոր միջամտություն անեմ ինձ վրա, որ ավելի գեղեցիկ դառնամ։ Ես կարծում էի, որ դա է խնդիրը, բայց իրականում դա չէր մեր խնդիրը։ Ամուսնալուծության միտքը մեր ընտանիքում շատ ա էկել։ Մեր ընտանիքում հաճախ էին լինում տարբեր տեսակի բարդ շրջաններ։ Մենք փորձում էինք հաղթահարել ու պատվով անցնել։ 2013 թվականին մենք իմացանք, որ Հայկոն ունի վահանաձև գեղձի քաղցկեղ։ Մենք միահամուռ ուժերով՝ երկուսով գնացին Գերմանիա, որտեղ բուժումն ու վիրահատությունը լավ անցան։ Մի քանի տարի շարունակ մենք գնում էինք, ու կարծես արդեն անցել էր ամեն բան։
Բավականին երկար ժամանակ, մոտավորապես երկու տարի, մենք ապրել ենք մի տանիքի տակ, բայց ամեն մեկը իրա կյանքով։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, ու այդ որոշումը կայացրել ենք հանուն Արմանի, երկրորդը` ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, ես պարզ գիտակցում էի, որ երբ մենք խոսենք դրա մասին «Удар» -ը գալույա իմ վրա, բայց եկավ մի պահ որ ես էլ չէի ուզում խաղալ երջանիկ ընտանիք»,-պատմել է երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը՝ իր վերջին հարցազրույցում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more