▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

...Որպեսզի Լիսկան այլևս դառնա խորհրդարանի «ցար ի բոգը». «Հրապարակ»

«Շաբաթ օրն ինդուլգենցիա ստացած Լիսկան մեկնել է Գորիս՝ընդունելու աչքալուսանքները որդու և Զարզանդի ազատ արձակման կապակցությամբ։ Ասում են՝ մինչև հիմա մարզային ոստիկանությունը Լիսկայի «խնդրանքով» հսկում էր նրա գորիսյան «օրրանը», որի մոտ տեղի են ունեցել հայտնի դեպքերը։ Որոշ տեղեկություններով, առաջիկայում քրեական գործը կարճելու են նաև Արտակ Բուդաղյանի նկատմամբ։ «Ըստ ամենայնի՝ հեռավոր հաշտեցում է տեղի ունեցել Խաչատրյանների և Բուդաղյանների միջև, թե չէ Լիսկան դժվար վերադառնար Գորիս» ՝ ասում են գորիսեցիները։

 

Ըստ մեր աղբյուրների, Լիսկան որդու անգլերենի ուսուցչի՝ Աժ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ բանակցում է հաջորդ փուլի մասով, ցանկանում է պատգամավոր ընտրվել թիվ 37 ընտրատարածքից. Հայկը վայր կդնի մանդատը, որպեսզի Լիսկան այլևս դառնա խորհրդարանի «ցար ի բոգը»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more