▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան աշխատավարձ է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրենը. «ՀԺ»

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ մեր թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է, թե ինքը չգիտի՝ որքան աշխատավարձ է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» տնօրենը:
«Դա իրենք գաղտնի են պահում, ես հաստատապես կարող եմ ասել, որ չգիտեմ, թե որքան է նրա աշխատավարձը»,-ասել է Նազարյանը՝ հավելելով, որ չգիտի նաև, թե որքան աշխատավարձ է ստանում «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը:
Այստեղ էականն այն է, որ այդ պաշտոնավորների աշխատավարձերը ներառված են էլեկտրաէներգիայի և գազի սակագներում:
Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, և դրա դիմաց վճարում ենք մենք՝ սպառողներս»,–գրում է թերթը։

 

Հոդվածն  ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more