▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն են վաստակում հայ աստղերը Ամանորի գիշերը

Տարվա կարևորագույն տոնին` Ամանորին, շատ քիչ ժամանակ է մնացել: Ռուս հայտնիներն արդեն սկսել են կազմել իրենց ելույթների ցուցակները:

Մեր հայտնիներն էլ Ամանորի գիշերը աշխատելու առումով չեն զիջում արտասահմանյան աստղերին: Իսկ ահա հոնորարների հարցում, ինչ խոսք, զիջում են:  esyes.am-ը փորձել է պարզել, թե հայտնիները որքան են վաստակելու Ամանորի գիշերը:

 

Այսպիսով, Այս տարի Ամանորի գիշերը երգչուհի Սիլվա Հակոբյանը երգելու է մի քանի ռեստորաններում, այդ թվում նաև` քաղաքից դուրս գտնվողներից մեկում: Սիլվան նշեց, որ հաճելի կլիներ այդ օրը տանը մնալ, սակայն որպես երգչուհի պետք է նաև աշխատի: esyes.am-ի հետ զրույցում երգչուհու հայրն ու պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը, նշեց միայն արտերկրում տրվող համերգային ծրագի հոնորարը, որը հասնում է մինչև 25.000 ԱՄՆ դոլարի:

 

Մի քանի տարի շարունակ Ամանորի գիշերը տանը չանցկացնող Նարեկ Բավեյանը մեկ երգը կատարում է 1500 դոլարով:

 

 

 

 

 

 

Երգիչ Արամեն 2013-ը դիմավորելու է իր նորաբաց կարաոկե-ակումբում, իսկ թե ինչքան է «վարձատրվելու», հայտնի չէ:) Երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը նշեց, որ Արամեն նախորդ տարիներին աշխատել է Ամանորի գիշերը, սակայն հոնորարների մասին գերադասեց լռել:

 

Ամանորի գիշերը երգչուհի Հասմիկ Կարապետյանը երգելու է երևանյան ժամանցի կենտրոններից մեկում, որտեղ նա մշտական աշխատանք ունի: Բացի դրանից` նա Ծաղկաձորում երգելու հրավեր էլ ունի: Երգչուհու խոսքերով` անցած տարիների համեմատ իր հոնորարներում ոչինչ չի փոխվել. «Ամեն մարդ ունի իր գնացուցակը. դա իմ և այն մարդկանց գործն է, որոնց հետ պայմանավորվել եմ և, բնականաբար, չեմ նշի հստակ գումարի չափը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շատ աղջիկների սիրելի, սերիալային դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանը նախորդ տարիներին Ամանորի գիշերն աշխատել է երևանյան ժամանցի կենտրոններում: Նրա պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը հայտնեց, որ այս տարի երգչի հորորարները փոխվել են` կապված Միհրանի ռեյթինգի բարձրանալու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more