Քրիստինա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սնուփ Դոգը առ նվազն 2023 սեպտեմբերի 23-ից առաջ համերգի փողը ( 2,5 մլրդ դրամ կամ մոտավոր 6,5 միլիոն դոլար) ստացավ ու այդպես էլ չեկավ:
Հիմա պարզվում է, որ չի գալու ու գումարը վերադարձնելու է:
Հարց`
Ինչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը,
Որքա՞ն գումար կաշխատեր ԱԳԼՃԿ նախարարությունը, եթե այդ գումարը ներդներ, օրինակ, որպես ավանդ նույն 1,5 տարով , (մոտավոր + 480.000 դոլար)
էլ չեմ ասում որքան օգուտ կստանար երկիրը, եթե այն ղեկավարեին ոչ թե շոու ապահովող կլոուններ, այլ նրանք, ով այդ գումարը կուղղեր ավելի ճիշտ նպատակների` դպրոցներին, մանկապարտեզներին, թատրոններին ...:
Էլ չեմ ասում թե նման համերգով փող վաստակելու մեջ թաքնված կոռուպցիոն ռիսկերը որքան են:
Եթե իհարկե կար նպատակ գոնե այդ գումարը վերադարձնելու:
Հ.գ տեսնենք, երբ կվերադարձնի գումարը»: