▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օշականցի Գեւորիկի ծեծը տեսանկարահանվել է . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եւ քրեական հեղինակությունների Քանաքեռցի Տույի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ շարունավող հակամարտությանը։ Հրապարակումից հետո թեմային տեղյակ բազմաթիվ մարդիկ զանգահարեցին «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտնեցին որ իսկապես քրեական աշխարհում իրավիճակը լարված է։ Պարզվում է՝ Օշականցի Գեւորիկի ծեծը տեսանկարահանվել է եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը։ Իսկ դա նշանակում է, որ Գեւորգ Մելիքյանը իր՝  «օրենքով գողի» տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասցի Լյովիկին։ Սակայն այս հեռանկարն ընդունելի չէ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ Լյովիկը վարչապետի որդու՝ Արգամի ընկերն է»։

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more