▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օշականցի Գեւորիկի ծեծի պատմությունը դեռ շատ ջուր կքաշի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օշականցի Գեւորիկի ծեծի պատմությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռ շատ ջուր կքաշի։ Քաղաքական էլիտան կառավարության ծրագիրը, ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողած «քննարկում է» հարցը՝ ինչպես կվերջանա այն։ Քանի որ «գողական» շրջանակներում «զապադլո է» օրենքով գողին ծեծելը, «գողական» աշխարհը նույնպես չի հանգստանում եւ շրջաբերական՝ «քսիֆ» է ուղարկել բոլոր ծագերը, առավելապես բերդում նստած իրենց «ախպերներին», որ «գողին» ծեծողները «bad boys» են։ Հիշեցնենք, որ Օշականցի Գեւորիկին ծեծել են Քանաքեռցի Տույը եւ Երրորդմասցի Լյովիկը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Աբրահամյանները ժխտեցին մամուլում հրապարակված լուրը՝ միջադեպին Արգամի մասնակցության մասին, այնուհանդերձ Լյովիկի հետ համատեղ բիզնեսը՝ Արգավանդի խճուղում հայտնի «գազի կալոնկան» Արգամին դարձնում է ակտիվ խաղացող այս գործում։ Աբրահամյաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը շուտ փակվի»։

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more