▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է «Գնունեցի Վարազիկին» սպանած կասկածյալը

Այսօր հունիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Վարազը թակարդում» անվանումը։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Ս․-ն կասկածվում է հունիսի 6-ին Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկին» հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։ 

Հակոբ Ս․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։ Նա դատապարվել է ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշով և հանցանքը կատարելու ժամանակ  ժամանակ եղել է անչափահաս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more