Սուրեն Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի երրորդ եղբայրը, որը Ռուսաստանի Դաշնությունում խոշոր գործարար է, Հայաստան է եկել: Ընդ որում նա Հայաստան է եկել ոչ միայն իր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ հենց Ս. Խաչատրյանից վրեժ լուծելու վճռական տրամադրությամբ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս մտադրության մասին օպերատիվ ինֆորմացիա է ստացել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որն անձամբ գնացել է՝ օդանավակայանում դիմավորելու Բուդաղյանների երրորդ եղբորը՝ նրան հանդարտեցնելու նպատակով: Իհարկե, ոստիկանությունից պաշտոնապես չհաստատեցին այս տեղեկությունը, բայց եւ չհերքեցին՝ ասելով, թե Գասպարյանի հանդիպումների մասին տեղեկություն չեն կարող տրամադրել: Ինչեւէ, Վլ. Գասպարյանը, ըստ մեր տեղեկությունների, բավական լուրջ զրույց է ունեցել ռուսաստանաբնակ Բուդաղյանի հետ, որը ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին՝ «սա մեր բազարն է» պատճառաբանությամբ: Այս մասին, բնականաբար, տեղյակ է նաեւ Սերժ Սարգսյանը, ում ցանկացած մանրուք այս գործով զեկուցվում է: Շարունակությունն ու հետաքրքիր այլ հոդվածբեր` թերթի այսօրվա համարում
Ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին՝ «սա մեր բազարն է» պատճառաբանությամբ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


