Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 15:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկանը օդանավակայանում նկատել է մի քաղաքացու, ով տարօրինակ վարքագիծ է դրսևորում։
Ոստիկանը մոտեցել է այդ քաղաքացուն, ով հայտնել է, որ իրեն օդանավակայանում թույլ չեն տալիս մեկնել Ստամբուլ։
Ու մինչ ոստիկանը փորձել է պարզել եղելությունը, քաղաքացին նրա տեսադաշտից հեռացել է։
Բարեբախտաբար, ոստիկանության ծառայողը պարզել է, թե որ ուղղությամբ է նա գնացել, ու արդեն տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին գնացել է օդանավակայանի տարածքում գործող «Լավազա» սրճարան և հայտնել, որ ինքնասպանություն կգործի՝ պատշգամբից ցած նետվելով։
Ոստիկանության ծառայողը կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը և նրան տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Պարզվել է, որ նա օտարերկրացի, 27-ամյա Սումայա Լ.-ն է։
Ոստիկանը «Զվարթնոց»-ում կանխել է Ստամբուլ մեկնող օտարերկրացու ինքնասպանությունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


