Երեկ` մարտի 20-ին, Ճանապարհային ոստիկանութան պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի ցուցումով Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Lexus» մակնիշի 77 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենան:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան պատկանում է Գառնիկ Սողոմոնյանին, ով Ոստիկանության փոխգնդապետ է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է այն բանի համար, քանի որ այն եղել է սահմանված կարգով չհաշվառված տրանսպորտային միջոց, ինչը վարելու իրավունք Ոստիկանության փոխգնդապետը չուներ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Գ. Սողոմոնյանը երկար տարիներ աշխատել է հաշվառման-գրանցման բաժնի պետ և օրենքը մեզնից լավ գիտեր, հետևաբար կարելի է կարծել, որ նա այնքան վստահ է եղել «սեփական ուժերի վրա» և մտածել է, որ Ճանապարհային ոստիկանները ոչ միայն չեն կանգնեցնի իրեն, այլև «չեստ կտան», բայց արի ու տես, որ Ճանապարհային ոստիկանության պետը նրան «պատին դեմ տվեց»:
Ոստիկանության փոխգնդապետի մեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


