Սոչիի ոստիկանությունը ՌԴ քննչական կոմիտեին հայտարարություն է ուղարկել` պահանջելով զրպարտության համար պատասխանատվության ենթարկել շինարար Մարտիրոս Դեմիրճյանին, ում ավելի վաղ Բլինովո գյուղի ոստիկանները խոշտանգումների էին ենթարկել:
«Իսկ սա նշանակում է, որ Դեմիրճյանը կարող է դիմել դատարան` ոստիկանությանը մեղադրելով զրպարտության, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ»,-ասել է շինարարի փաստաբանը:
Նշենք, որ հունիսի 12-ին Մարտիրոս Դեմիրճյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ հունիսի 13-ին Բլինովո գյուղից տարել են հիվանդանոց` նյարդավիրաբուժական բաժանունք: Կնոջ հավաստմամբ նրան ոստիկաններն են ծեծել: kavkaz-uzel-ի հետ զրույցում կնոջ խոսքերը հավաստել է հենց Մարտիրոս Դեմիրճյանը:
Պարզվում է, որ Մարտիրոս Դեմիրճյանը նախկինում ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Իսկ ոստիկանությունում նա մեղայականով է հանդես եկել` հայտնելով էլեկտրական մալուխների գողության մասին: