▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոտքի՛ կանգնեք, ոտքի՛, դուք ընկերներ եք». Թրամփը` Նիկոլ Փաշինյանին ու Իլյհամ Ալիևին

«Ոտքի՛ կանգնեք, ոտքի՛, դուք ընկերներ եք դարձել պատերազմելուց հետո»,- Վաշինգթոնում Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, ասաց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահի հորդորով Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք սեղմեցին Խաղաղության խորհրդի նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում։

***

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հարավային Կովկասում խաղաղության հասնելու իրենց ջանքերի համար։

«Ձեր արածն անհավանական է։ Այսօր այստեղ հավաքված բոլոր առաջնորդներին, ովքեր ներդրում են կատարում ապագայի և խաղաղության մեջ, մենք շնորհակալ ենք ձեր գործընկերության համար։ Ես հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որոնց հետ ես հանդիպեցի անցյալ շաբաթ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ սա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, դուք իրական առաջնորդներ եք...», - ասել է Վենսը Վաշինգթոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին նիստում։

Նա ասաց, որ երբ ռազմական գործողությունները փոխարինվում են մարդկանց և բարգավաճման մեջ ներդրումներով, կարող են ստեղծվել իսկապես մեծ բաներ։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more