▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ո՞վ է. «Ժողովուրդ»

«Դուք համաձայ չե՞ք, որ կյանքն ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում»,- ըստ «Առավոտ»-ի, Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ հարցադրել է Սերժ Սարգսյանը: «Ոչ»,- բղավել է մի տիկին՝ Սարգսյանին հորդորելով գնալ գյուղեր ու տեսնել՝ ինչ է աղքատությունը: «Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ո՞վ է: Դուք էստեղ նստած, որտեղի՞ց գիտեք... թողեք խոսեմ. դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք»,- հորդորել է Սարգսյանը, ում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 6 տարի «միջազգային թվերով» «կերակրեց»: Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Տ. Սարգսյանի «տնտեսական հրաշքը» գնովի է: Վերջինիս սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը պետբյուջեից 217 հազար դոլար էր ծախսել Fitch Ratings LTD ընկերությունից եւ մոտ 120 հազար դոլար էլ՝ Moody|`s Investors Service-ից վարկանիշ ձեռք բերելու համար: Հետաքրքիր է՝ Ս. Սարգսյանը  միջազգային ա՞յս թվերն էր հիշատակում հայ համայնքի ներկայացուցչի վրա բարկանալիս:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more