▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1,5-ամյա երեխա է մահացել

Դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցից» և հայտնել են որ իրենց մոտ ընդունված երեխան մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Դավիթ Ս-ն է, ով մահացել է հիվանդանոցում, նույն օրը՝ ժամը 14:25-ի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more