▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»․․․Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է.

«Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»։

Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից մեկ օր անց "խաղաղ" Իլհամ Ալիևը հայտարարեց. «Մենք նույն վերաբերմունքն ենք ուզում հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այսօրվա(!) Հայաստան»։

Այս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա։

Մենք հիմա ուժեղ առաջնորդության կարիք ունենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more