«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Պետրոսյանը, ով ծառայել է Արցախի Հանրապետության մարտական դիրքերում, կամավոր մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին, ինչպես նաև 2022 և 2023 թթ. մարտական գործողություններին, ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգային ծրագրի դրույթները՝ շեշտելով՝ իրենց առաջարկած «Խելացի սահմաններ» համակարգի միջոցով հնարավոր է առաջնագիծը համալրել անհրաժեշտ տեխնիկայով ու տեխնոլոգիաներով և 90 տոկոսով կրճատել առաջնագծում զինվորների ներկայությունը։
«Մեր որդեգրած քաղաքականության հիմքում զինվորի անվտանգությունն է»,- ասել է Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում


