▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ւմ համար են ստեղծել այդքան աշխատատեղ, 300.000 ադրբեջանցի փախստականների՞». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «#էվրիկա ՀՀ ԱՍՀՆ նախարար, աթեիստ-փորձագետ Արսեն Թորոսյանը Հ1-ի քավարանում հերթական ապաշխարության ժամին ինչ-որ գրաֆիկներ է ցույց տվել, մակուլատուրա շարքից և հավաստիացրել, որ իրենք վերջին 8 տարում 300.000 աշխատատեղ են ստեղծել։
Ի դեպ, ո՛չ բնակչության թվաքանակն է պաշտոնական տվյալներով մեծապես փոխվել, ո՛չ էլ աղքատության մակարդակը, ուղղակի որոշակի ստվեր է կրճատվել։ Այժմ հանրությունը պահանջում է հրապարակիր ցուցակը կամ «հեռացի՜ր», «սուտասա՜ն» և այլն։
Ես հավատում եմ, որ Արսեն Թորոսյանը չի ստում, բայց խնդիրն այն է, ո՞ւմ համար են ստեղծել այդքան աշխատատեղ։ Սկզբից մտածեցի, որ սա քարոզչական հակակշիռ քայլ է #Մերձևովի 300.000 աշխատատեղին, ինչպես հետվճարի պարագայում՝ #ՀայաՔվեի կենսաթոշակների բարձրացման արշավի դեմ, բայց հետո ըմբռնեցի «մահվան նախարարի» սարսափելի և չարագուշակ, ինչ որ տեղ «դավադրապաշտական ծրագրի» էությունը։
Անցած տարի, երբ շատ էր խոսվում 300.000 ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, այս հարցի համատեքստում Արսեն Թորոսիչը ԱԺ ամբիոնից ասաց (ոչ բառացի), որ մենք չենք կարող մենակ ապրել այս երկրում և պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ այստեղ ապրելու են նաև այլ ազգություններ։
Հիմա հրապարակում եմ Արսեն Թորոսյանի 300.000 ադրբեջանցի փախստականների համար նախատեսված աշխատատեղերի ենթադրյալ և ոչ ամբողջական ցուցակը.
1. Էլչին Մամեդով՝ գործավար
2.Ռաշադ Հասանով՝ կահույքագործ
3. Ֆուադ Աբբասով՝ IT
4.Վուգար Քերիմով' IT
5.Էմին Օրուջով՝ IT
6. Լեյլա Մամեդովա՝ դայակլար (չոջուխլար)
7.Այգյուն Հուսեյնովա՝ անասնաբույժ (ոչխարի)
299.988 Նարգիզ Քուլիևա՝ նավթաբան
299.999 Սաբինա Ռզաևա՝ նավթաբան
300.000 Գյունել Իսմայիլովա՝ բաստուրմաչի
Հ.Գ. Անհամբեր կսպասենք, որ Արսեն Թորոսյանը հրապարակի 300.000 աշխատատեղի իր հայկական տարբերակը»։

***

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանն էլ գրում է. «ՔՊ-ական Ալեքսանյան Վահագնը հանրությանը տեղեկացրեց «ՀՀ-ում ներգաղթի ժամանակաշրջանի» բացման մասին:
«ՀՀ-ում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը»,- հայտարարեց հանրաճանաչ ՔՊ-ականը:
Իսկ ո՞ւմ համար է բացվում «ներգաղթի ժամանակաշրջանը»:
Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «ներգաղթ»:
Ըստ հանրամատչելի տեղեկությունների, մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր կոչվում է «ներգաղթ»:
Եթե կամավոր «ներգաղթն» իրականացվում է միևնույն էթնոսի շրջանակներում, ապա դրան անվանում են «հայրենադարձություն»:
Եթե «ներգաղթը» կամավոր չէ, այլ պայմանավորված է քաղաքական, սոցիալական, տնտեսական հետապնդմամբ, ապա գործ կունենանք «փախստականների» հետ:
Օրինակ` արցախահայերը, սիրիահայերը ոչ թե ներգաղթյալ են, այլ փախստական, քանզի վերջիններս իրենց օջախները լքել են ոչ թե կամավոր, այլ ստիպված:
Իսկ ներգաղթյալ են, օրինակ` Գերմանիա, ԱՄՆ կամ Ռուսաստան տեղափոխված այլազգիներն, այդ թվում ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիները:
Այլ կերպ ասած` եթե ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացին ԿԱՄԱՎՈՐ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ Է:
Եթե ինչ-որ այլ պետության քաղաքացի (անկախ ազգությունից) ՍՏԻՊՎԱԾ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՓԱԽՍՏԱԿԱՆ Է:
Եթե օտարազգի օտարերկրյա քաղաքացին ԿԱՄԱՎՈՐ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՆԵՐԳԱՂԹՅԱԼ Է:
Ստացվում է` ՔՊ-ական Ալեքսանյան Վահագնը խոսում է Հայաստան ժամանող ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ մասին, որոնք դասական ձևակերպմամբ օտարազգի օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց համար «ՀՀ-ում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը»: Ովքե՞ր են նրանք: Արդյո՞ք ադրբեջանցիներ չեն:
Ըստ մեկ այլ վարկածի, Ալեքսանյան Վահագնը հայրենադարձությունն ու ներգաղթն իրարից չի տարբերում:

Դիտեք նաև՝

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան եթերում նշել է, որ «ՀՀ-ում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը»: «Հիշո՞ւմ եք՝ 2000-ականներին ՀՀ-ում թիվ մեկ թեման արտագաղթն էր: Մարդիկ խոսում էին այն մասին, որ Սերժի կամ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ-ն տարեկան լքում է 30 հազար, 40 հազար, 50 հազար մարդ: Այդ ժամանակաշրջանն ավարտված է»,- ասել է պատգամավորը՝ ներկայացնելով թվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more