▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ հետ է ամուսնացել Իվետա Մուկուչյանը

Վերջին շրջանում ամենաշատ քննարկված թեմաներից մեկն այն էր, որ Իվետա Մուկուչյանը բաժանվել է ընկերոջից: Մամուլում տարբեր հրապարակումներ էին հայտնվել այդ թեմայով, սակայն առանց երգչուհու պարզաբանման:

Այս մասին գրում է  esyes.am-ը, որի հետ զրույցում Իվետան հաստատեց լուրերի իսկությունը` նշելով, որ նախկին ընտրյալի հետ ընկերական շատ լավ հարաբերություններ են պահպանել. «Կարող են երկու շատ լավ, դրական մարդիկ ուղղակի իրար համապատասխան չլինել: Մենք հասկացանք, որ իրար համար չենք ստեղծված, բայց մեծ սիրով ենք բաժանվել իրարից: Հիմա շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք: Ինքն ինձ շատ հարազատ մարդ է, ում ցանկանում եմ, որ գտնի իր երկրորդ կեսին և երջանիկ լինի»,- ասել է Իվետան և հավելել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բաժանվել են:

Կայքը երգչուհուց ճշտել է  նաև իր և Արթուր Աբրահամի հարաբերությունների մասին շրջանառվող լուրերի իսկությունը: «Ինձ համար զարմանալի է, որ հումորային հաղորդումից հետո մարդիկ կարող են այդպիսի խոսակցություններ տարածել: Դա շատ պրիմիտիվ է: Ես Արթուրին ճանաչում եմ, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց մեր անձնական կապի մասին լուրերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ես ամուսնացել եմ երաժշտության հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more