«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4 տարի Արցախը հանձնողների հետ համախմբվածի համախմբման կոչի մասին
Սամվել Բաբայանը կոչ-խնդրանքով դիմել է ՀՀ ու ԱՀ նախկին նախագահներին ու համախմբման կոչ է արել, մի հատ էլ ասել ա, որ ինքը` մեեեեեծն զորավարը բոլոր հակասությունները մի կողմ ա դնում:
Էս էն նույն Սամվել Բաբայանն է, որ 2018-ից սկսած Արցախը հանձնողների հետ ա, որ 2020-ի պատերազմում ՊԱՐՏՎԵԼ ա Արցախը բառիս բուն իմաստով, որ հայտնի «Լելե Թեփե» օպերացիան ա նախաձեռնել` աննայի մարդու հետույքը փրկելու համար ու դրանով պատերազմի ընթացքում կոտրել ա բանակի ողնաշարը: Նույն Սամվել Բաբայանն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին եկել էր կառավարության շենք ու ասում էր «ստեղ եմ, որ դավաճանությունը թույլ չտամ», բայց դրանից հետո 2 տարի Հ1-ի եթերում համարյա երդվում էր, որ նիկոլը մեղք չունի ու դավաճան չի: Նույն Սամվել Բաբայանն է, որ ինչ լուտանք ու կեղտ ասես չէր թափում էդ նույն պաշտոնաթող նախագահների հասցեին` Արկադի Ղուկասյանից Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյան:
Էսօր մարդն եկել ա ու ասում ա եկեք համախմբվենք, ո՞ւմ հետ համախմբվեն, քո՞, դու արդեն 4 տարի ա համախմբված ես Արցախը տալու շուրջ` Արցախը հանձնողների հետ ու հիմա ձեր հատ չկա համախմբվելու:
Համախմբման կոչը կարծում եմ սխալ հասցեատերերի է ուղղված, իսկ Արցախը հաստատ ձեր նման «փրկիչների» կարիքը չուներ և հատկապես հիմա չունի»:
|