▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ հրաժարականը կպահանջի ԲՀԿ-ն. «168 ժամ»

 

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը դառնում է եռյակ:
Այսպիսով, թեժ աշնան կուլմինացիա ենթադրող հանրահավաքը կազմակերպելու են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»: Եռյակի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հանրահավաքի հիմնական ասելիքը վերաբերելու է իշխանություններին ներկայացրած 12 պահանջների կատարմանը եւ սահմանադրական փոփոխություններին:
Ասելիքը՝ ասելիք, սակայն տակավին անհայտ են ասելիքից հետո եռյակի հնարավոր անելիքները: Որովհետեւ եռյակը՝ եռյակ, բայց հանրահավաքն իրականում ԲՀԿ-ի հանրահավաքն է, քանի որ ՀԱԿ-ի անդամներն իրենք են ամենուր հայտարարում, որ միայնակ՝ առանց ԲՀԿ-ի, մի քանի հարյուրից ավելի մարդ չեն կարողանում հավաքել հանրահավաքներին, իսկ «Ժառանգությունը» վերջին անգամ հանրահավաք է անցկացրել ընդամենը մի քանի տասնյակ մասնակիցներով:
Այսպիսով, եթե հանրահավաքը հանրահավաքի նման եղավ, ապա դա լինելու է ԲՀԿ-ի շնորհիվ, հետեւաբար՝ ԲՀԿ-ն էլ ասելու է ասելիքը: Քառյակի ներկայացրած 12 պահանջներից որեւէ մեկը հենց քառյակի ներկայացուցիչների գնահատմամբ չի կատարվել: Հետեւաբար, եթե քառյակն այդ պահանջների կատարման գնահատականը դարձնում է հանրահավաքի առանցքային հարցերից մեկը, ապա այդ մասին հայտարարելուց հետո պետք է պահանջի կառավարության հրաժարականը:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եռյակը չի կարող պահանջել կառավարության հրաժարականը՝ առանց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի, ինչը պահանջել, առնվազն ԲՀԿ-ն, չի կարող: Հետեւաբար՝ չեն կարող նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
Իսկ կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կյանքը եւ ԲՀԿ-ականների զգուշավորությունը ցույց է տվել, որ՝ ոչ: Ավելին, եթե ԲՀԿ-ն ընտրության առաջ կանգնի՝ ո՞ւմ հրաժարականը պահանջել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի, մեծ հավանականությամբ՝ կընտրի երկրորդ տարբերակը:
Այսպիսով արդեն եռյակի վերածված կամ վերածվող քառյակը գնում է հանրահավաքի՝ առանց դրանից բխող հիմնական գործողություններին պատրաստ լինելու»։

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը դառնում է եռյակ: Այսպիսով, թեժ աշնան կուլմինացիա ենթադրող հանրահավաքը կազմակերպելու են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»: Եռյակի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հանրահավաքի հիմնական ասելիքը վերաբերելու է իշխանություններին ներկայացրած 12 պահանջների կատարմանը եւ սահմանադրական փոփոխություններին:

Ասելիքը՝ ասելիք, սակայն տակավին անհայտ են ասելիքից հետո եռյակի հնարավոր անելիքները: Որովհետեւ եռյակը՝ եռյակ, բայց հանրահավաքն իրականում ԲՀԿ-ի հանրահավաքն է, քանի որ ՀԱԿ-ի անդամներն իրենք են ամենուր հայտարարում, որ միայնակ՝ առանց ԲՀԿ-ի, մի քանի հարյուրից ավելի մարդ չեն կարողանում հավաքել հանրահավաքներին, իսկ «Ժառանգությունը» վերջին անգամ հանրահավաք է անցկացրել ընդամենը մի քանի տասնյակ մասնակիցներով:

Այսպիսով, եթե հանրահավաքը հանրահավաքի նման եղավ, ապա դա լինելու է ԲՀԿ-ի շնորհիվ, հետեւաբար՝ ԲՀԿ-ն էլ ասելու է ասելիքը: Քառյակի ներկայացրած 12 պահանջներից որեւէ մեկը հենց քառյակի ներկայացուցիչների գնահատմամբ չի կատարվել: Հետեւաբար, եթե քառյակն այդ պահանջների կատարման գնահատականը դարձնում է հանրահավաքի առանցքային հարցերից մեկը, ապա այդ մասին հայտարարելուց հետո պետք է պահանջի կառավարության հրաժարականը:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եռյակը չի կարող պահանջել կառավարության հրաժարականը՝ առանց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի, ինչը պահանջել, առնվազն ԲՀԿ-ն, չի կարող: Հետեւաբար՝ չեն կարող նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Իսկ կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կյանքը եւ ԲՀԿ-ականների զգուշավորությունը ցույց է տվել, որ՝ ոչ: Ավելին, եթե ԲՀԿ-ն ընտրության առաջ կանգնի՝ ո՞ւմ հրաժարականը պահանջել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի, մեծ հավանականությամբ՝ կընտրի երկրորդ տարբերակը:

Այսպիսով արդեն եռյակի վերածված կամ վերածվող քառյակը գնում է հանրահավաքի՝ առանց դրանից բխող հիմնական գործողություններին պատրաստ լինելու»։

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more