▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է այն տղան, ում ոտքերին նստած մեքենայում ինքնամոռաց տժժում է Անահիտ Սիմոնյանը

Օրեր առաջ տեղի ունեցած՝ ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյի փակ համերգ-միջոցառմանը ներկա է գտնվել նաև երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով մինչ համերգի սկսելը նշել էր, որ անհամբեր սպասում է ռեփերի ելույթին։

Այնուամենայնիվ, մեծ աղմուկի պատճառ դարձավ ոչ թե բուն համերգը, այլ միջոցառումից հետո Անահիտի հրապարակած տեսանյութերը։ Երգչուհին նախ հոլովակ էր հրապարակել Սուպեր Սաքոյի մասնակցությամբ, ում հետ ջերմ գրկախառնված պարում էր, այնուհետև հրապարակված հաջորդ հոլովակում երևում էր, որ Անահիտը նստած է ինչ-որ տղայի գրկում և ինքնամոռաց երգում և պարում է։ Տեսանյութերից առավել շատ հենց այս մեկն էր բացասական մեկնաբանությունների պատճառ դարձել։ «Գոնե տղայիցդ ամաչի», «Ափսոս Հայկո ջան», այսպիսի մեկնաբանություններով են ողողված բոլոր այն հարթակները, որտեղ տարածվել են տեսանյութերը։

ՍթարՆյուզ է գրում ու հավելում, որ կայքի տեղեկություններով, երիտասարդը, ում գրկում նստած երգում և պարում է Անահիտ Սիմոնյանը, «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանն է, ում հետ վերջին շրջանում Անահիտը բավականին մտերմացել է և նրա մասնակցությամբ հրապարակումներ հաճախակի կարելի է տեսնել երգչուհու սոցիալական էջերում։
Սարոն և Անահիտը այս ընթացքում գրեթե միասին են ներկայանում բոլոր միջոցառումներին, լուսանկարներ և հոլովակներ են հրապարակում, սակայն հենց վերջին համատեղ հրապարակումն է սկանդալի, քննադատությունների և վատ մեկնաբանությունների պատճառ դարձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more