▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է շահագրգռված Միկոյանի արձանի տեղադրմամբ.«ՉԻ»

«Թեպետ Երևանի իշխանությունները մտադիր են ցանկացած գնով Երևանի կենտրոնում տեղադրել խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը, սակայն այս թեմայի շուրջ հասարակական բուռն քննարկումները, ընդվզումը չեն դադարում։ Չնայած իշխանությունները պնդում են, որ արձանը տեղադրվում է Միկոյանի ժառանգների խնդրանքով, որոնց թվում նշվում է նաև մշակութային գործիչ Ստաս Նամինի անունը, որը Միկոյանի թոռն է։


Թերթի հետ զրույցում հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը, ով բավական մտերիմ է Նամինի և նրա ընտանիքի հետ, անդրադարձել է թե՜ արձանի տեղադրման հարցին, և թե՜ դրան Ստաս Նամինի հնարավոր առնչությանը։ Մի հատված ծավալուն հարցազրույցից.


- Այսինքն, նրա առնչությունը Միկոյանի արձանի տեղադրմանը այնքան էլ հավանական չեք համարում։

 

- Անկեղծ ասած, առիթ չի եղել, որ ճշտեմ նրա առնչությունը արձանի տեղադրման հետ։ Մի բան կարող եմ վստահաբար ասել, երբեք ինքը չի խնդրի, դիմի. դա անհնարին բան է։ Կարող է, իրեն դուր գալու, հաճոյանալու համար դիմեն և ներկայացնեն, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է, ոչ թե կառավարության, քաղաքապետարանի, և նա պարզապես մերժած չլինի։ Ես այդպես եմ կարծում, և ճիշտն ասած, ցանկանում եմ, որ այդպես եղած լինի»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more