▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է սկսել միջադեպը, եւ ում մեղքով է այն տեղի ունեցել...«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ: Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի «Զոդի զորամաս»-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել` զորամասի հրամանատար Սերոժա Գեւորգանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ տեղի ԱԱԾ աշխատակիցները` վերը նշված Արտաշես Երանոսյանի գլխավորությամբ: Կողմերը մեկը մյուսին են մեղադրում` յուրաքանչյուրն ասում է, որ մյուս կողմը հարբած վիճակում եկել, հարձակվել է իր վրա: Ամեն դեպքում, ենթադրվում է, որ քննության արդյունքում, ի վերջո, կպարզվի, թե ով է սկսել միջադեպը, եւ ում մեղքով է այն տեղի ունեցել: Իսկ մինչ այդ ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցված կլինեն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more