«Ժողովուրդ»-ը հրապարակել էր «Ծեծել են լկտիաբար» հոդվածը, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխող հարազատները ծեծի ենթարկվել: Մեջբերված էր զինվորի հոր՝ Աշխարհիկ Ստեփանյանի խոսքը. «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սեւան չհասած ճանապարհին: Էլ բան չեմ հիշում: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»: Կատարվածի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, ինչպես եւ խոստացել էր, զբաղվում է: Այդ գործով որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն հարցաքննվել են: Նրանց թվում է եղել «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, որը տեղում պարզել է սկանդալային իրողություն. սպանված զինվորի հայրը հերքել է մինչ հարցաքննությունն ասած իր խոսքերը: Ո՞վ է Ձեզ սպառնացել, որ հրաժարվեք ցուցմունքներից. «Ժողովուրդ»-ի հարցին Ա. Ստեփանյանը պատասխանեց. «Բայց ո՞վ է ասում, որ մեզ ծեծել են, ես ի՞նչ ասեմ: Կողս ոտքի վրա այդքան կանգնելով սառել էր, ցավում էր, հիմա պահի տակ մի բան է, ասել եմ: Ինչ եղել էր, եղավ պրծավ»: Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ` թերթի այսօրվա համարում
Ո՞վ է սպառնացել սպանված զինվորի հորը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


