▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է զինվորին հասցրել ինքնասպանության.«Ժողովուրդ»

Դեկտեմբերի 4-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործած Արթուր Մարգարյանի ծնողները չեն հավատում, որ իրենց երեխան կարող էր ինքնասպանության գնալ:

 Նշենք, որ 19-ամյա Արթուրը մահացու հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի շրջանում եւ մահացել զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Նա սովորում էր Գյումրիի տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսում: Մեկ տարվա զինծառայող էր եւ պետք է զորացրվեր մյուս տարվա աշնանը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած Արթուրի հորաքրոջ տղան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի վարորդ Կարենն է: Մեզ հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ ինքը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է պատկան մարմինների հետ, եւ գրեթե բոլորը նույն բանն են ասել, որ ինքնասպանություն է եղել: Մնացածը կպարզի քննությունը:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել ինքնասպան եղած Արթուրի հորաքրոջ որդի Կարենի հետ: Նրա խոսքերով՝ փաստերը վկայում են, որ տղան ինքնասպանություն  է գործել. «Թե մյուսներն ինչ են կարծում, չեմ կարող ասել: Ես անձամբ այդ կարծիքին եմ»: Զրուցեցինք նաեւ մահացածի այլ հարազատների հետ, որոնք պնդեցին, որ մահացածի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Պարզապես նրանք այն վիճակում են, որ հարցազրույց չեն կարող տալ:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է քննություն: Ու դատելով հարուցված քրեական գործի հոդվածի բովանդակությունից՝ քննիչներն այս օրերին զբաղված են Արթուրին ինքնասպանության հասցրած անձնավորության գտնելու գործով: Իսկ թե ինչ կպարզվի, դժվար է ասել:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more