|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ երեկ ողջ օրը ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։ Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը իրավապահներին պնդել է, որ հայտնաբերված զենքն ու թմրանյութը իրենը չեն, այլ իր մեքենայում գտնվող անձին են պատկանել։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»։ |
Ո՞վ էր Նարեկ Մկրտչյանի եղբոր մեքենայից փախուստի դիմած անձը․ ի՞նչ կապ կա նրանց մեջ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


