▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ով գնալու է՝ թող գնա, տեսնենք՝ տակը քանի հոգի է մնում». Իշխան Սաղաթելյան

«Ափսոսում եմ, որովհետև նա այն մարդկանցից էր, ով էս իշխանության դեմ պայքարել է, ապօրինի զրկվել է ազատությունից»,- նշել է «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Քաջարանի համայքապետի մասին: «Ամեն մեկն ինքն է որոշում իր ընթացքը»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Փարամազյանը վարդերով է դիմավորել Աննա Հակոբյանին:

«Անընդունելի ու դատապարտելի է: Չեմ բացառում, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում եմ, որ նման դեպքերը կարան մեծ ազդեցություն ունենան շարժման վրա: Ով գնալու է՝ թող գնա, տեսնենք՝ տակը քանի հոգի է մնում: Վստահ եմ, որ մեծ ու լուրջ ճնշում է գործադրվել նրա նկատմամբ»,- հավելել է Սաղաթելյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more