Ինչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Առավոտ.am-ը հայտնում է, որ ՔՊ-ական իր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը։
«Նա երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, քաջածանոթ է մարզպետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատանքային առանձնահատկություններին»,- գրում է կայքը: