▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կնշանակվի Ծառուկյանի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը և նախօրեին գործարանի առջև բողոքի ցույց անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն էր հայտնել Փաշինյանին․ «Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում»։
Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» աշխատակիցներին եւ հորդորել՝ չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից, ըստ էության սպառնալով՝ բողոքելու դեպքում նրանց աշխատանքից ազատել: Նաև ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական, որ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, փոխնախարար Զաքարյանը, հավանաբար, նման ախորժակ ունի, դրա համար էլ անթաքույց քծնում է Փաշինյանին»։

info@asekose.am/095519696
Մամուլ more