▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են բանկերից էժան դոլար գնողները. «ՀԺ»

«ՀՀ ԿԲ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերն իրենց հաճախորդներին վաճառել են ընդհանուր առմամբ մոտ 124 մլն դոլար՝ միջինը 459 դրամ 23 լումայով: Սա չափազանց տարօրինակ է: Խնդիրն այն է, որ այդ նույն բանկերը այս նույն շաբաթվա   ընթացքում ԿԲ-ից աճուրդով դոլար են գնել միջինը 462 դրամով: Ստացվում է՝ բանկերը թանկ գնով դոլար են առնում ԿԲ-ից ու էժան վաճառում են իրենց հաճախորդներին: Շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ հաճախորդներ են, որոնք հաջողացնում են այս խառը օրերին էժան դոլար առնել բանկերից: Ըստ ՀՀ-ում գործող օրենսդրության՝ ԿԲ-ն ունի բոլոր այն անձանց տվյալները, ովքեր դոլար են գնում բանկերից, գիտի նաեւ՝ որքան եւ ինչ գնով: Ունի, բայց կարծես թե այնքան էլ չի հետաքրքրվում, թե ովքեր են նրանք: Իսկ գուցե էժան գնով դոլար գնած այդ անձանց անունները հրապարակելու դեպքում պարզվի՞, թե ինչու է մեևր դրամը լողալու փոխարեն այսպես ցատկոտում»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more