▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. ոստիկանության ծառայողը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է.Այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոմեքենաները:

Հարվածի հետևանքով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրին: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները` քաղաքացիների և փրկարարների օգնությամբ` տեղափոխվել է թիվ 1 համալսարական հիվանդանոց:

Հիվանդանոցից հայտնել են, որ տեղախոփված վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում` մահացավ: 

Գ Շամշյանի տեղեկություններով` BMW-ի վարորդը ոստիկանութայն ծառայող էր: 

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more