▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Երևանում. 26-ամյա երիտասարդը BMW-ով հայտնվել է մետրոյի գետնանցումում

 

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով նյութական վնասներ են կրել գետնանցումի տակ գտնվող մի շարք կրպակատերեր, քանի որ կոտրվել են ապակիներն ու ցուցափեղկերը: Իսկ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով անվահեծանը պոկվել և հայտնվել էր գետնանցումի մեկ այլ խանութում:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վարորդի հայրը ուժային կառույցի աշխատակից է, ու մինչ Նժդեհի հրապարակի պատին բախվելը Բագրատունյաց փողոցով սլանում էր հրթիռի արագությամբ:

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով նյութական վնասներ են կրել գետնանցումի տակ գտնվող մի շարք կրպակատերեր, քանի որ կոտրվել են ապակիներն ու ցուցափեղկերը: Իսկ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով անվահեծանը պոկվել և հայտնվել էր գետնանցումի մեկ այլ խանութում:Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վարորդի հայրը ուժային կառույցի աշխատակից է, ու մինչ Նժդեհի հրապարակի պատին բախվելը Բագրատունյաց փողոցով սլանում էր հրթիռի արագությամբ:

72157633377152753

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more