▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Ֆինանսների նախարարությունում. հայտնաբերվել է 65-ամյա կին աշխատակցի դին

Երեւանում, դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի շտապօգնության 08 խումբը կանչով մեկնել է Մելիք Ադամյան փողոց 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարություն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Ալիսա Ա-ն է, ով նույն օրը, ժամը 13։10-ի սահմաններում Ֆինանսների նախարարության վարչական շենքում աստիճաններից վայր է ընկել և գլուխը հարվածել բազրիքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more