▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է 11-ամյա տղայի մասնատված մարմինը

Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա  է պայթել և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու» 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախանական տեղեկությունների՝ հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ  Մոսիկյանի գլխավորությամբ, տեղում հայտնաբերել են երեխայի մասնատված մարմինը, որից հետո այն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչ որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more