Երեկ՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ ժամը 07։20-ի սահմաններում հարազատների կողմից հիվանդանոց է ընդունվել նորածնի դի։
Ինչպես հայտնել էր Գագիկ Շամշյանը, բժիշկներին երեխայի մայրը հայտնել է, որ ինքը ծննդաբերել է ճանապարհին և պտուղը ծնվել է մահացած:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, ծննդկանը 35 շաբաթական հղիությամբ մարզի գյուղերից մեկից՝ իրենց տնից սեփական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում:
Դեպքի փաստով ոստիկանություն տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ողբերգական դեպք․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը ծննդաբերել է երեխային մահացած վիճակում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


