▲ Դեպի վեր

Tuesday, 25.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ողբերգությամբ ավարտված միջադեպի կադրերը․ 17-ամյա տղան նայել էր 20-ամյա համաքաղաքացու կնոջը․․․

Ողբերգությամբ ավարտված միջադեպի կադրերը․ 17-ամյա տղան նայել էր 20-ամյա համաքաղաքացու կնոջը․․․

Համացանցում կադրեր են տարածվել օրեր առաջ Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպից․ 17-ամյա երիտասարդին սպանել էին՝ վեճի մասնակիցներից մեկի կնոջը երկար նայելու համար։

 

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ուրիշի կնոջը նայելու» տեսանյութն էի նայում, որի պատճառով 17 տարեկան երիտասարդին կյանքից զրկել են այդ կնոջ կամ ամուսինը կամ ամուսնու եղբայրները, չգիտեմ։ Տեսանյութում պարզ երևում է, որ նայելու համար «թեմա էին բռնել» ու փողոցի մեջտեղը մի քանի րոպե խոսում էին։ Էդ ընթացքում մի քանի տարիքով մեծ ավագ սերնդի ներկայացուցիչներ էին անցնում ու ոչ մեկ չխառնվեց։ Պատկերացնում եք չէ՞, որ եթե գոնե մեկը խառնվեր, գուցե բանը չհասներ դանակահարության, եթե գոնե մեկը խառնվեր, գուցե խոսելով էլ թեման փակվեր, գնար կամ գոնե հասներ էն մարդկանց, ովքեր կարող էին ավելի ադեկվատ լուծումներ տալ, բայց չէ... Այ էս անտարբերությունը մեզ կործանեց!!! Մեկը հողի տակ պառկեց, մյուսները արևը «ռեշոտկով» են տեսնում... դե կնոջ մասին լռեմ, մնաց մենակ՝ մենակ մի հասարակության մեջ որտեղ իրեն «ուտելու» են!»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more