▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգություն Քարահունջ գյուղում. տղամարդը ժայռից վայր է ընկել ու մահացել

Օգոստոսի 17-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի բնակիչներից մեկի դին հայտնաբերվել է Գորիս-Կապան ճանապարհի «Նովի-Ձոր» կոչվող տեղանքում, որտեղ հիմնականում ժայռեր են։ Նախնական վարկածով, տղամարդը վայր է ընկել ժայռից ու մահացել։

Պարզվում է՝ 57-ամյա տղամարդը, որի անունը Աշոտ է, տնից դուրս է եկել ու չի վերադարձել, ինչից հետո ընտանիքի անդամները անհանգստացած փնտրել են նրան, և նշված տարածքում՝ ժայռի տակ, հայտնաբերել դին։

Ինքնասպանության վարկածը գյուղացիները հերքում են՝ համարելով, որ նման քայլի դիմելու պատճառ չուներ։ Նա ուներ մեկ որդի, երեք դուստր։ Ասում են՝ այդ տարածքում նման դեպք տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ գյուղացիներից մեկը ժայռից սայթաքել, վայր է ընկել ու մահացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more