▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են.Մովսեսի գյուղապետ.«ՀԺ»

 

«Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել: Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը, մասնավորապես կրակել է բնակեցված տների, մանկապարտեզների և դպրոցի վրա: 
Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին:
Մեր զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են, վնասների մասին առայծմ չեմ կարող ասել»,- ասաց Ավալյանը»,–գրում է թերթը։

«Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել: Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ: Մեր թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը, մասնավորապես կրակել է բնակեցված տների, մանկապարտեզների և դպրոցի վրա: Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին:
Մեր զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են, վնասների մասին առայծմ չեմ կարող ասել»,- ասաց Ավալյանը»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more