▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օզբիլիզ. Երևի Յունայթեդի սկաուտներն այլևս չգան, ես անհաջող հանդես եկա

Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը իր կարծիքը հայտնեց Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում Կռիլյա Սովետովի նկատմամբ տոնած հաղթանակից հետո: Ընդգծելով, որ նա այնքան անհաջող հանդես եկավ, որ երևի Մանչեսթեր Յունայթեդի սկաուտները. ովքեր ներկա էին հանդիպմանը, այլևս չհետևեն նրան:

- Գիտեմ, որ խաղին ներկա էին Յունայթեդի սկաուտները, ովքեր հետևում էին իմ խաղին: Երևի նրանք այլևս չգան, քանի որ ես շատ անհաջող հանդես եկա: Սա վերջին մի քանի տարիների իմ վատագույն ելույթներից էր: Սակայն ուրախ եմ թիմի և երկրպագուների համար, որ իմ թիմակցի, հայրենակցի գոլի շնորհիվ հաղթանակ տոնեցինք,-նշել է Արասը:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more